Պատահարներ Կարևոր

«Հույս կա, որ գործը կարող է փակվել»․ Խաչատուրյան քույրերի փաստաբան

WRed 210 դիտում
«Հույս կա, որ գործը կարող է փակվել»․ Խաչատուրյան քույրերի փաստաբան

Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռ քննության փուլում է: 

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն և ազատ կարձակվեն, փաստաբանը պատասխանեց, որ նրանք ազատ են արձակվել, սակայն դատի մասին խոսելը վաղ է: 

Հետաքրքրվեցինք՝ հույս կա՞, որ գործը կարող է փակվել, Պարշինը նշեց. 

«Հույս, իհարկե, կա, բայց կանխատեսումները մշուշոտ են»: 

Փաստաբանը հայտնեց՝ Խաչատուրյան քույրերը շարունակում են տանը լինել: 

«Նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը»,- տեղեկացրեց նա: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250