Պատահարներ

«ՀՐԱՊԱՐԱԿ». Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին՝ (Դոն Պիպո) Դիլիջանում «փռել են ասֆալտին»

WRed 1 րոպե 2,210 դիտում

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում, հայտնում է Hraparak.am-ը:

 

Տեսանյութում երևում է, որ Ասատրյանը փորձում է դիմադրել, սակայն ոստիկանները բռնի կերպով նրան բերման են ենթարկում։

 

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկության վերաբերյալ կայքին հայտնել են, որ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ է իրականացնում։

 

Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործ կա․ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։ Նա գրավով կալանքից ազատ է արձակվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250