Պատահարներ Կարևոր

Դանակահարություն ու կրակոցներ Երևանում․ կա վիրավոր

WRed 336 դիտում
Դանակահարություն ու կրակոցներ Երևանում․ կա վիրավոր

Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ:

Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250