Պատահարներ Կարևոր

«Ոստիկանությունը մենակ միտինգ ցրող ա՞․ 40 րոպե չկային»․ «Մալաթիա մոլ»-ի հրդեհի վայրից ականատեսներ

WRed 1 րոպե 916 դիտում
«Ոստիկանությունը մենակ միտինգ ցրող ա՞․ 40 րոպե չկային»․ «Մալաթիա մոլ»-ի հրդեհի վայրից ականատեսներ

Այսօր, ժամը 16։35-ին խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա վարչական շրջանում գտնվող կենցաղային իրերի  «Վեգա» խանութի պահեստային մասում։ 
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները։ Ականատեսները դեպքի վայրից հայտնում էին․ «Սա ինչ է, ո՞նց կարող է ոստիկանությունը դեպքի վայր հասնել 40 րոպե անց։ ԱԻՆ-ը 2 մեքենա ուղարկի ու ջուրը վերջանա՞, մարդիկ հասնեն օգնության ու ապրանքը տանեն փողոցում շպրտե՞ն։ Անգամ խոսում են, որ չի բացառվում ապրանքների գողություն է եղել։ Փաստորեն Ոստիկանությունը մենակ միտինգ ցրող ա՞․ 40 րոպե չկային։ Այսքանից հետևություն ենք անում, որ ոստիկանության վրա հույս դնել պետք չի, նաև նման դեպքերում»։ 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250