Պատահարներ

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը բերման է ենթարկվել՝ կնոջը ծեծելու համար

WRed 1 րոպե 400 դիտում
Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը բերման է ենթարկվել՝ կնոջը ծեծելու համար

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը բերման է ենթարկվել՝ կնոջը ծեծելու համար։

 

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Լոս Անջելեսի իրենց տանը։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ սկզբից լեզվակռիվ է եղել, ապա Վանեսը քաշքշել է կնոջը և գլխով հարվածել նրա դեմքին։ Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները հայտնաբերել են կապտուկներով և վնասված քթով կնոջը, ով, սակայն, մերժել է բուժօգնությունը։

 

Մարտիրոսյանը ձերբակալվել է և բացատրություն տվել, ապա 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250