Պատահարներ

Խոշոր վթար Լոռիում. կան տուժածներ

WRed 248 դիտում
Խոշոր վթար Լոռիում. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, Daewoo մակնիշի 35 DV 615 համարանիշի ավտոմեքենայի վարորդը  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ծառերի մեջ:

 

Վթարի հետեւանքով մեքենայի վարորդն ու ուղեւորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են վթարված մեքենանան, փակել գազաբալոնը: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ ուղեւորի ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250