Պատահարներ

Իսակովի պողոտայում խոշոր վթար է տեղի ունեցել

WRed 286 դիտում
Իսակովի պողոտայում խոշոր վթար է տեղի ունեցել

Կեսգիշերին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պոոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա:

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան և շտապօգնության բժիշկները, սակայն վարորդները հրաժարվել են բուժօգնությունից, հայտարարելով, որ իրենք չեն տուժել:



 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250