Պատահարներ

Հրդեհ խանութում. տուժածներ չկան

WRed 1 րոպե 245 դիտում
Հրդեհ խանութում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 4-ին, ժամը 06:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձորի ԲԿ-ում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկում գործող խանութում, ինչի հետևանքով օդատարի միջոցով ծխալցվել է ԲԿ-ի 3-րդ հարկի միջանցքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:57-ին, մարվել՝ 07:26-ին: Տուժածներ չկան։ 

Այրվել են խանութի կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ, 1 սառնարան՝ մասամբ, 3 պահարան և սնունդ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250