Պատահարներ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ավազակային հարձակման դեպք են բացահայտել

WRed 1 րոպե 449 դիտում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ավազակային հարձակման դեպք են բացահայտել

Օգոստոսի 28-ի գիշերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեցին, որ գանգուղեղային տրավմա և գլխուղողի ցնցում ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նրա հայտնածով Երևանի քաղաքապետարանի մոտ անծանոթ մարդիկ ծեծել են իրեն։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ 

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի իրական հանգամանքները։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ երիտասարդը ենթարկվել էր ավազակային հարձակման։ Շուտով պարզվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ 

 

Հրազդանի 33-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250