Պատահարներ

Ծեծի ենթարկված բժիշկը վիրահատվել է. վիճակը միջին ծանրության է

WRed 1,037 դիտում
Ծեծի ենթարկված բժիշկը վիրահատվել է. վիճակը միջին ծանրության է

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում արտառոց դեպք էր տեղի ունեցել․ հիվանդանոցի աշխատանքից հեռացված թորակո-աբդոմինալ (որովայնի) բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանի որդին մտել է կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի կաբինետ և ամենավերջին խոսքերով հայհոյել նրան ու անգամ հարվածել։ Միջադեպից տուժած Նարեկ Մանուկյանին ցուցաբերվել է բժշկական օգնություն, կատարվել է վիրահատություն։

 

Hraparak.am-ի տեղեկություններով` քիչ առաջ վիրահատությունն ավարտվել է, տուժած բժշկի մոտ եղել է քթի բազմաբեկորային վնասվածք, ուղեղի ցնցում։ Վիրահատությունը իրականացվել է «Աստղիկ» Բկ-ում։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250