Պատահարներ

Արտաշատ քաղաքում վրաերթի են ենթարկել 16-ամյա աղջկա

WRed 1 րոպե 757 դիտում
Արտաշատ քաղաքում վրաերթի են ենթարկել 16-ամյա աղջկա

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 35-ամյա Լուսինե Գ.-ն՝ իր վարած Honda մակնիշի 35 MR 637 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Ջեմմա Խ.-ին: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: 

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Շարունակությունը shamshyan.com-ում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250