Հասարակություն

Գնդակոծության տակ գտնվող բնակավայրի հայերի մեծ մասը հեռացել է. Մխիթար Հայրապետյան

WRed 230 դիտում
Գնդակոծության տակ գտնվող բնակավայրի հայերի մեծ մասը հեռացել է. Մխիթար Հայրապետյան

Քիչ առաջ տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարության 16 հայ ընտանիք կա:

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա:

Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ», - ասված է նրա գրառման մեջ:

Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ, որտեղ հայտարարության 16 հայ ընտանիք կա: Նա հայտարարել էր, որ նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: «Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է», - նշում է նա:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250