Հասարակություն

Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են. Զարեհ Սինանյան

WRed 275 դիտում
Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քիչ առաջ հեռախոսազանգ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ:

 

 Ինչպես տեղեկացրին հանձնակատարի գրասենյակից, ըստ ամենաթարմ տեղեկությունների՝ Կամիշլիում այս պահի դրությամբ ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, շուկաներն ու խանութները գործում են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները դեռևս փակ են:

 

«Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտություն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին, սակայն եթե լինեն մարդիկ, որոնք կորոշեն գալ Հայաստան, պետությունը պատրաստ է նրանց գրկաբաց ընդունել: Թել Աբյադից Հալեպ տեղափոխված հայ ընտանիքներն ապահով պայմաններում են: Նրանք այսօր հանդիպում են ունենալու հյուպատոսի հետ, որի ընթացքում հավանական է, որ նրանց հետ հեռախոսակապ կհաստատի նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը»,- նշեցին գրասենյակից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250