Հասարակություն

Իսկապես ապշեցուցիչ է. Թանկյանն Էրդողանին նմանեցրել է Հիտլերին

WRed 633 դիտում
Իսկապես ապշեցուցիչ է. Թանկյանն Էրդողանին նմանեցրել է Հիտլերին

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է Ադոլֆ Հիտլերի հետ: Նա լուսանկար է հրապարակել: Կոլաժի վրա նաեւ թվեր կան. 1939 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, եւ 2019 թ.՝ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի սկսած գործողությունները: «Հիտլերն ու Էրդողանը, իսկապես ապշեցուցիչ է»,- գրել է նա:

 

Քրդերի դեմ Թուրքիայի՝ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն սկսվել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի է ունեցել, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքել են Եփրատ գետի արեւելյան հատվածը։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250