Հասարակություն

Ոստիկանության պարզաբանումը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին

WRed 1 րոպե 670 դիտում
Ոստիկանության պարզաբանումը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի առնչությամբ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

 

«Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

 

Ավելի վաղ հայտնել էինք` Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեխային վրաերթի ենթարկելու մասին լուրին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250