Պատահարներ

Բրիկետների արտադրամասի տարածքում հրդեհ է բռնկվել

WRed 208 դիտում

Հոկտեմբերի 15-ին, ժամը  01:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի անասնագոմային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել՝ ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 18:12-ին:

 

Այրվել են մոտ 120 տ ծղոտ, տանիքի ազբո շիֆեր՝ մոտ 170 քմ, ջերմահարվել՝ բրիկետի արտադրման սարքավորումներ և հումքի աղաց: Տուժածներ չկան:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ օժանդակ մեքենա՝ տրակտոր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250