Պատահարներ

Կապանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

WRed 174 դիտում
Կապանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

«911» ծառայություն հոկտեմբերի 16-ին, ժամը 08:16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

 

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:55-ին, մարվել՝ 09:00-ին:

 

Այրվել են տան խոհանոցն ու խորդանոցը` գույքով (մոտ 20 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250