Հասարակություն

«Ժամանակ». Երեք ՀԷԿ կփակվի

WRed 1 րոպե 352 դիտում
«Ժամանակ». Երեք ՀԷԿ կփակվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությունը կասեցրել է Գեղարոտ գետի վրա կառուցված երեք փոքր ՀԷԿ-երի գործունեությունը՝ պատճառաբանելով, որ ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրը հետագայում դառնում է վնասակար գյուղատնտեսության համար՝ կարտոֆիլի բերքի ոչնչացման պատճառ դառնալով:

ՀԷԿ-երի սեփականատերերի կողմից հրավիրված մասնագետները պնդում են, որ կարտոֆիլի ցանքատարածքները վարակված են սնկային հիվանդություններով, որը կարող էր Հայաստան գալ ներկրված սերմնացուի հետ:

Նրանք հակված են մտածել, որ ՀԷԿ-երի գործունեության կասեցումը սեփականության վերաբաշխմանն ուղղված քայլ է, և նախարարության որոշումը վիճարկում են դատարանում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250