Հասարակություն

Որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել. Էրիկ Գրիգորյան

WRed 1 րոպե 198 դիտում
Որևէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել. Էրիկ Գրիգորյան

Կյանքումս որեւէ հանքարդյունաբերական կազմակերպության համար չեմ աշխատել, չնայած վերջին 10 տարիներին շատ շատերից առաջարկներ եմ ստացել շատ մեծ հնարավորություններով եւ աշխատավարձերով: 

 

Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

 

«Տարիներ առաջ աշխատել են Բրիտանական մի խորհրդատվական կազմակերպության համար, որն աշխարհի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է, աշխատում է մոտ 80 երկրներում: Իրենց վերլուծությունների ժամանակ եղել են նաեւ վերլուծություններ, որ արել եմ «Լիդիանի» համար, Զանգեզուրի համար, Ագարակի համար: Բայց երբեւիցե որեւէ կերպ ես որեւէ պարտավորություն չեմ ունեցել: Դա եղել է 2014-2015 թվականներին, իսկ ես 2011-2017 թվականներին պետական համակարգում չեմ եղել, եղել եմ միջազգային փորձագետ, աշխատել եմ նաեւ Համաշխարհային բանկում»,-աել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250