Պատահարներ

Ավտովթարի հետևանքով մահացել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

WRed 1 րոպե 549 դիտում
Ավտովթարի հետևանքով մահացել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

Հոկտեմբերի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

 

 Ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamsհyan.com-ը: 

Վթարի հետևանքով վարորդ Մ. Կրպեյանը «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացած Մ. Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրն էր:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250