Պատահարներ

Իջևանի ծննդատանը 23-ամյա կինը ծննդաբերել է մահացած պտուղ. նրա հարազատները մեղադրում են բժիշկներին

WRed 346 դիտում
Իջևանի ծննդատանը 23-ամյա կինը ծննդաբերել է մահացած պտուղ. նրա հարազատները մեղադրում են բժիշկներին

Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ն, հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջեւանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջեւան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետեւանքով իր հարսը՝ 23-ամյա Դիանա Մ.-ն, ով 32 շաբաթական հղի է եղել, ծննդաբերել է մահացած պտուղ եւ դրա մեջ մեղադրել է բժիշկներին, այդ թվում՝ մանկաբույժ-գինեկոլոգ, Իջեւան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Վ.-ին, քանի որ վերջինիս հորդորով են կեսարյան հատում արել:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, միեւնույն ժամանակ «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին հայտնել են, որ «32 շաբաթական մահացած պտուղ, նորմալ տեղեկացված ընկերքի շերտազատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիաննա Մ.-ն:

Ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250