Հասարակություն

«Փաստ». Պաշտոնյաները խուսափել են հայտարարագրել ունեցվածքը. գործերն ուղարկվել են դատախազություն

WRed 275 դիտում
«Փաստ». Պաշտոնյաները խուսափել են հայտարարագրել ունեցվածքը. գործերն ուղարկվել են դատախազություն

«Փաստ» թերթը գրում է. 

 

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրերի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չի ներկայացրել 18 անձ: 

 

Հանձնաժողովից թերթը հետաքրքրվել էր, թե 2019թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնյաներից քանի՞սը չի ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2018թ. տարեկան հայտարարագրերը: 

 

2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 6 պաշտոնատար անձ: Այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ և կիրառվել վարչական տույժեր: 

 

2019թ. հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 4 գործ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250