Պատահարներ

Պայմանագրային զինծառայող մահացու վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը (լուսանկարներ)

WRed 1 րոպե 396 դիտում
Պայմանագրային զինծառայող մահացու վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ա. Մ-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի 35 XԼ 137 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122.7 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակչուհի՝ 45-ամյա Զ. Մ-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Զ. Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, իսկ վարորդ Ա. Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ 

 

Մանրամասները shamshyan.com-ում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250