Հասարակություն

Ցավում եմ, բայց անգամ հեղափոխությունը չկարողացավ վերացնել ներապարատային մանր ինտրիգները. Կարեն Քոչարյան

WRed 466 դիտում
Ցավում եմ, բայց անգամ հեղափոխությունը չկարողացավ վերացնել ներապարատային մանր ինտրիգները. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

««Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը»: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ինչքան էլ ինքը` պարոն Քոչարյանը պնդի, որ սեփական դիմումի համաձայն է հեռանում: Նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և չունի նման ամբիցիաներ, երբեք չի ասի իր հեռանալու իրական պատճառները և դրանից շոու չի սարքի: Ինքը բարձր պրոֆեսիոնալ է և լուրջ գիտնական, որ կշարունակի զբաղվել իր սիրած գործով` փաստաբանությամբ, ինչպես դա անում էր տարիներ առաջ, երբ նրան դեռ նախկին իշխանության մուտիլովշիկները ստիպեցին «սեփական դիմումի համաձայն» հեռանալ համակարգից: Հավատացեք, պարոն Քոչարյանը ոչինչ չի կորցնելու: Այ ոստիկանությունը և պետությունը հաստատ կկորցնեն:

 

Չեմ կասկածում, որ սա ապարատային խանդի հերթական դրսևորում է: Ցավում եմ, բայց անգամ հեղափոխությունը չկարողացավ վերացնել ներապարատային մանր ինտրիգները, որոնց արդյունքում միշտ «ճիշտ են» դուրս գալիս կիսագրագետները: Չէ, որ այդ մանր կիսագրագետ ինտրիգանների համար պրոֆեսիոնալիզմն անհասանելի է և նրանք մինչև իրենց կյանքի վերջ ինքնաբավ չեն լինելու: Հետաքրքիր է, Հովհաննես Քոչարյանից խորհուրդներ հարցնող, պետական ապարատի տարբեր ոլորտներում աշխատող տասնյակ ներկայացուցիչներից քանիսը կփորձի նրան պաշտպանել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250