Քաղաքականություն
Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումին տվել եմ բացասական եզրակացություն. Բադասյան
WRed
1 րոպե
161 դիտում
Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին տվել եմ բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ այս անգամ դատարան չի ուղարկվի, ամեն դեպքում այս փուլում արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից այլևս դուրս է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ ցանկություն չունի հանդիպել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ։ «Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու», - նշել է նա։
Հարցին՝ չի՞ կարծում, որ Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկություններ հաղորդել, նախարարը պատասխանեց. «Եթե արժեքավոր տեղեկություններ կարող է հաղորդել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
549
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
320
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
1,990
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
255