Պատահարներ

Բացահայտվել է բնակարանային գողություն. պարզվել է, որ գողը 44-ամյա կին է

WRed 1 րոպե 304 դիտում
Բացահայտվել է բնակարանային գողություն. պարզվել է, որ գողը 44-ամյա կին է

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Սեւանի բաժին Սեւան քաղաքի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 7-ին, ժամը 10.00-ից 10.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու եւ իր տնից բացակայելու հանգամանքից՝ մուտք են գործել բնակարան եւ զգեստապահարանից գողացել դրամապանակը, որի մեջ եղել է 41.000 դրամ:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ հետագայում հարեւանուհին իր խորդանոցից գտել է դրամապանակը, որի մեջ գումար չի եղել:

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները նոյեմբերի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Սեւան քաղաքի 44-ամյա մի բնակչուհու, որը տվել է խոստովանական բացատրություն:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250