Պատահարներ

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հարևանները տղամարդուն գտել են ծառից կախված «Sputnik Արմենիա»

WRed 977 դիտում
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հարևանները տղամարդուն գտել են ծառից կախված «Sputnik Արմենիա»

Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղում։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը տներից մեկի հետնամասում տեսել է, որ հարևանը պարանով կախված է ծառից։ Անմիջապես տեղյակ է պահել պատկան մարմիններին։

 

Դեպքի վայր եկած բժիշկներն ու ոստիկանները արձանագրել են, որ 67-ամյա տղամարդն արդեն մահացած է եղել։

 

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նա ապրում էր Էջմիածին քաղաքում, իսկ տունը, որտեղ ինքնասպան է եղել, իր հայրական տունն է։ Տղամարդն այսօր էր ծեր մոր հետ եկել հայրական տուն և ժամեր անց դիմել այդ ծայրահեղ քայլին։

 

Ինքնասպանության պատճառների մասին որևէ վարկած չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250