Պատահարներ

Արարատի մարզում ներխուժել են տուն ու գողացել 1 մլն 800 հազար ռուբլի

WRed 226 դիտում
Արարատի մարզում ներխուժել են տուն ու գողացել 1 մլն 800 հազար ռուբլի

Նոյեմբերի 28-ին, առաձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարկան կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Խարբերդ 15-րդ փողոցի տներից մեկի բնակիչ՝ 49-ամյա Հռիփսիմե Հ-ից, ով հայտնել է, որ գալով տուն՝ նկատել է պատուհանը կոտրած։ Այնուհետև մտնելով տուն՝ տեսել է, որ տանից գողություն է կատարվել։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ, ժամը 16։20-ից մինչև 23։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Հռիփսիմե Հ-ի տան խոհանոցի պատուհանի երկաթե ճաղավանդակը կոտրել են և մուտք գործել տուն և այնտեղից գողացել 1 մլն 800 հազար ՌԴ ռուբլի, ոսկյա զարդեր և Lenovo տեսակի պլանշետ։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը պատկանել է Հռիփսիմե Հ-ի ամուսնուն, ով նաև ՌԴ քաղաքացի է։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250