Պատահարներ

Լոռիում բնակելի տնակն ամբողջությամբ այրվել է

WRed 171 դիտում
Լոռիում բնակելի տնակն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 28-ին, ժամը 23:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է բնակելի տնակ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 8-րդ փողոցում ամբողջությամբ այրվում է  փայտյա տնակ (մոտ 72 քմ). տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 29-ին, ժամը 00։45-ին, մարվել՝ 07:50-ին։ Տնակն ամբողջությամբ այրվել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250