Պատահարներ

Բենզասղոցով ծառ հատելիս ճյուղն ընկել է քաղաքացու գլխին. ստացած վնասվածքից նա մահացել է

WRed 424 դիտում
Բենզասղոցով ծառ հատելիս ճյուղն ընկել է քաղաքացու գլխին. ստացած վնասվածքից նա մահացել է

«Իջևան» բժշկական կենտրոնից երեկ ոստիկանությունը հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել։

Հանգամանքները պարզվում են: ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250