Պատահարներ

Հագուստի խանութում գողություն կատարած անձը հայտնաբերվել է

WRed 624 դիտում
Հագուստի խանութում գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 13.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող հագուստի խանութում, սեփականատիրոջ պայուսակից գողացել են դրամապանակը։


Հարուցված քրեական գործի շրջանակում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրիում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։

 

Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Գողոնը հայտնաբերվել է:


Կատարվում է նախաքննություն:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250