Պատահարներ

Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում

WRed 1 րոպե 439 դիտում
Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում

Նոյեմբերի 30-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Ա., ծնված 1992 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 45 մ սահել դեպի Սեւանա լիճը՝ մասամբ հայտնվելով ջրում:

 

Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250