Պատահարներ

Մեքսիկայում դեկտեմբերի 1-ին ռեկորդային թվով սպանություններ են կատարվել

WRed 352 դիտում
Մեքսիկայում դեկտեմբերի 1-ին ռեկորդային թվով սպանություններ են կատարվել

Մեքսիկայում դեկտեմբերի 1-ին գրանցվել է ռեկորդային թվով սպանությունների դեպքեր: Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ այս տարվա ընթացքում նման թվով հանցագործություններ չեն գրանցվել: Իրավապահ մարմինները արձանագրել են 127 սպանության դեպք երկրի տարբեր մարզերում: 

 

Այս մասին հայտնում է Noticias MVS գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններին: Նշվում է, որ նոյեմբեր ամսին մեկ օրում ամենաշատը գրանցվել է 79 սպանության դեպք: Իսկ նոյեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է 2370 սպանության դեպք, ինչը հոկտեմբեր ամսվա ցուցանիշից ավել է 14-ով: Հոկտեմբերին երկրում սպանությունների թիվը կազմել է 2356: 2019 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած հատվածում երկրում սպանվել է 29,5 հազար մարդ: 

 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250