Պատահարներ

Նոր մանրամասներ Գլենդել Հիլզ թաղամասում տեղի ունեցած միջադեպից

WRed 1 րոպե 334 դիտում
Նոր մանրամասներ Գլենդել Հիլզ թաղամասում տեղի ունեցած միջադեպից

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են դեկտեմբերի 1-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7/6 շենքի բնակարաններից մեկից «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխված վիրավորի ինքնությունը։ 

 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com պարզվել է, որ նա Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Մխիթար Գազազյանն է։ Վերջինս այս տարվա նոյեմբերի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքներով։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք  դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով գտնվում էր վիրահատարանում, տեղափոխվել էր նշված թաղամասի Արգիշտի 7/6 շենքի բնակարաններից մեկից։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250