Պատահարներ

Վանաձորում 37-ամյա տղամարդու մոտից հայտանբերվել է ներարկիչներ` սպիտակավուն մածուցիկ հեղուկով

WRed 1 րոպե 255 դիտում
Վանաձորում 37-ամյա տղամարդու մոտից հայտանբերվել է ներարկիչներ` սպիտակավուն մածուցիկ հեղուկով

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 16.15-ին, Վանաձոր քաղաքի Ռուբեն Սևակի անվան քաղաքային այգուց, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։ 

 

Անձնական խուզարկությամբ՝ նրա պայուսակից հայտնաբերվել է 10 և 20 մգ տարողությամբ 2 ներարկիչ, որոնցից մեկը լցված էր 8.5 մգ դեղնագորշավուն, իսկ մյուսը՝ 8 մգ սպիտակավուն մածուցիկ հեղուկով: Տղամարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։ 

 

Ըստ նրա՝ զանգվածներից մեկը Նավթիզին տեսակի դեղամիջոց է, իսկ երկրորդը դեզոմորֆին, որը պատրաստել է ինքը, ներարկմամբ օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250