Պատահարներ

«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից խոշոր չափի մետամֆետամին է հայտնաբերվել

WRed 1 րոպե 251 դիտում
«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից խոշոր չափի մետամֆետամին է հայտնաբերվել

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ին:

 

Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված:

 

Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250