Պատահարներ

Արթիկում ամուսինն առևանգել է կնոջը.իրավապաշտպանն ահազանգում է կնոջը սպառնացող վտանգի մասին

WRed 1 րոպե 254 դիտում
Արթիկում ամուսինն առևանգել է կնոջը.իրավապաշտպանն ահազանգում է կնոջը սպառնացող վտանգի մասին

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Հենց հիմա մեր շահառունեից մեկի կյանքը վտանգված է։ Հայաստանի իրավապահ համակարգը դեռևս ունակ չէ կանանց պաշտպանել բռնությունից։
Այսօր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից և մենք անգամ չգիտենք, թե նա այժմ ողջ է, թե ոչ։


Կինն ապաստարան է տեղափոխվել դաժան ծեծի արդյունքում, որի առիթով հարուցվել է քրեական գործ, ուստի նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի աստիճանը շատ բարձր է։


Ինչպե՞ս է պատահում, որ քննիչի և իրավապահների աչքի առջև կարողանում են կանանց առևանգել, ես ուղղակի չեմ հասկանում։


Ուզում եմ նաև դարձյալ նշել, որ քննչական գործողություններ կատարելիս մենք բազմիցս բարձրաձայնել ենք, ընտանեկան բռնության
պարագայում առերեսում կատարելու վտանգների մասին։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի ընտանեկան բռնության զոհերի հանդեպ վերաբերմունքին, ապա բավարար է հիշեցնել Թագուհի Մանսուրյանի դեպքը, երբ ոստիկանությունից վերադառնալիս կացնահարվեցին մայրն ու դուստրը, թեև մի քանի մետրի վրա էին դեևս նրանց ուշ գիշերը ճանապարհող ոստիկանները, նաև՝ Մարիամ Ասատրյանի սպանության դեպքը, երբ ամբողջ համակարգը տեղյակ էր կնոջ հանդեպ բռնության մասին, սակյան ոչինչ չձեռնարկեց ողբերգությունը կանխելու համար»։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250