Պատահարներ

Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին Opel-ը գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

WRed 445 դիտում
Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին Opel-ը գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Վ., ծնված 1979 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 200 մ) ձորը:

 

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250