Հասարակություն

Նիկոլայը Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերն է, նա իմ ընկերը չէ. Լուկաշենկո

WRed 4,818 դիտում
Նիկոլայը Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերն է, նա իմ ընկերը չէ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայը հաճախ է որպես օրինակ խոսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: 

 

«Նիկոլայը Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերն է, նա իմ ընկերը չէ, նա հաճախ է ասում.« Տես, թե ինչպես պետք է վարվի նախագահը: Ահա, տես, թե ինչպես է վարվում Վլադիմիր Վլադիմիրովիչը»,- ասել է Լուկաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Լուկաշենկոն պատմել է, որ Սոչիում կայացած հանդիպումից հետո, երբ պատրաստվում էին հոկեյ խաղալ, Նիկոլայը հրաժարվել է հանդես գալ իր հոր թիմում և ցանկություն է հայտնել խաղալ Պուտինի թիմում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից