Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
2025 թվականին առնվազն 10 հազար տոննա խաղող մթերած կազմակերպությունները կկարողանան արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ։ Յուրաքանչյուր ընկերության համար սահմանված վարկի առավելագույն չափը 1 մլրդ դրամ է՝ առավելագույնը 14 տոկոս տոկոսադրույքով, որի 10 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականին հայկական շշալցված կոնյակի արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 23 տոկոսով։ Դրա հիմնական պատճառը Վրաստանի մաքսային նոր պահանջներն են։ Ապրիլի 17-ից կոնյակ արտահանող հայկական բեռնատարները կանգնեցվում են՝ նմուշներ վերցնելու համար։ Բեռնատարները մաքսային տերմինալներում մնում են 10-ից 49 օր, ինչի արդյունքում լրացուցիչ ծախսեր են առաջանում տնտեսվարողների համար։
Նշվում է, որ ծրագիրը ուղղված է վերը նշված սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։