Հասարակություն

Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները հրավիրվեցին Փաշինյանի հետ հանդիպման

WRed 214 դիտում
Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները հրավիրվեցին  Փաշինյանի հետ հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավիրեց կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին:

 

Հիշեցնենք, որ այսօր կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում մահացած Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել՝ ինչ հանգամանքներում է մահացել Արթուրը:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացին Աջամյանի մայրը, հորեղբայրը և պապիկը:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ընդառաջ  էր եկել  կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին: Նա, լսելով, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, նրանց ասել էր, որ վարչապետը ցանկացել է իջնել և հանդիպել բողոքի ակցիա իրականացնողներին, սակայն իմացել էր, որ փողոց է փակվել, ետ էր վերադարձել աշխատասենյակ: 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից