Հասարակություն

Իրանի փոխարեն սկսել են օգտվել Վրաստանի օդային տարածքից

WRed 1 րոպե 450 դիտում
Իրանի փոխարեն սկսել են օգտվել Վրաստանի օդային տարածքից

Գոյություն ունեցող լրատվությամբ՝ միջազգային ավիաընկերությունների մի մասը, Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով, Իրանի փոխարեն սկսել են օգտվել Վրաստանի օդային տարածքով:

 

«Միջանցքը, որն անցնում է Ադրբեջանով և Թուրքմենստանով, ավելի ծանրաբեռնված է հունվարի 9-ի առավոտյան ժամերին, քանի որ շատ ավիաընկերություններ այլևս չեն օգտվում Իրաքի և Իրանի օդային տարածքից»,- տեղեկացնում է Flightradar24 պորտալը:

 

Քարտեզի վրա երևում է, որ ինքնաթիռները դեպի Եվրոպա թռնելիս օգտվում են Վրաստանի եւ Ադրբեջանի օդային տարածքից։

Մերձավոր արևելքում իրադարձությունների սրման պատճառով, Իրաքի և Իրանի օդային տարածքը օգտագործելուց հրաժարվել են խոշոր ավիաընկերությունները, այդ թվում՝ Lufthansa, Air France, Singapore Airlines և Qantas Airways։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից