Հասարակություն

Սոլեյմանին ուզում էր պայթեցնել մեր դեսպանատներից մեկը. Թրամփ

WRed 453 դիտում
Սոլեյմանին ուզում էր պայթեցնել մեր դեսպանատներից մեկը. Թրամփ

«Մենք դա արել ենք, որովհետև նրանք ուզում էին պայթեցնել մեր դեսպանատներից մեկը»: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով Իրանի լեգենդար գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությանը: 

 

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե որ դեսպանատունն են ցանկացել ոչնչացնել: «Մենք դա պետք է վաղուց անեինք»,- ասել է Թրամփը: 

 

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը: Տեղեկությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից