Հասարակություն

Վարորդները բալային միավորները կարող են «նվիրել» ուրիշին․ օրենքի չբացահայտված կողմերը․ «Ժողովուրդ»

WRed 1,413 դիտում
Վարորդները բալային միավորները կարող են «նվիրել» ուրիշին․ օրենքի չբացահայտված կողմերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Եվ մեծ աժիոտաժ են առաջացրել բալային միավորներն այլ վարորդներին բաժանելու եւ վաճառելու մասին տեղեկությունները: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

«Վարորդական իրավունք, որը չի գործածվում, 200 հազարի է հասնում: Բալային միավորները ուրիշին տալու եւ 9 միավորները սպառվելուց հետո նրանք հաջորդ տարի զրկվում են վարորդական վկայականից: Եվ այդ մարդիկ արդյոք պատրա՞ստ են դրան, որ իրենց միավորները «նվիրեն» ուրիշին և զրկվեն վարորդական վկայականից: Պատրա՞ստ են արդյոք նոր վկայական ձեռք բերելու համար զրոյից սկսել բոլոր գործընթացները»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից