Այլ

Պուտինը կորոնավիրուսի կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն կանցկացնի

WRed 853 դիտում
Պուտինը կորոնավիրուսի կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն կանցկացնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 29-ին խորհրդակցություն կանցկացնի՝ կանխելու համար Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի տարածումը:

 

Այս մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մասնավորապես, նախագահը հանդիպում կունենա փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի և Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովայի հետ:

 

«Փոխվարչապետը, առողջապահության նախարարը և Роспотребнадзор-ի ղեկավարը կպատմեն նախագահին այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում,  որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը», – Պեսկովի խոսքերը փոխանցում է ТАСС-ը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250