Այլ

Պաշտպանիչ դիմակներով, հազացող չինացիները շրջել են Մոսկվայի մետրոյում. ղեկավարությունը դիմել է իրավապահներին

WRed 1 րոպե 582 դիտում
Պաշտպանիչ դիմակներով, հազացող չինացիները շրջել են Մոսկվայի մետրոյում. ղեկավարությունը դիմել է իրավապահներին

Մոսկվայի մետրոպոլիտենը դիմել է իրավապահներին՝ խնդրելով հայտնաբերել և պատժել պրանկերներին, որոնք մոսկովյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով կատակներ են անում:

Ավելի վաղ սոցկայքերում լուսանկարներ ու հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ մետրոյի կայարաններից մեկում վագոն է մտել պաշտպանիչ կոստյումներով երկու մարդ և պաշտպանիչ դիմակներով հազացող 7 չինացի: Նշվում է, որ վերջիններիս իջեցրել են հաջորդ կայարանում:

 

«Մենք նկատել ենք մոսկովյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով որոշ կատակներ: Մեր կարծիքով՝ դրանք ոչ թե կատակ են, այլ սովորական խուլիգանություն: Առաջիկա օրերին իրավապահներին դիմում կգրենք՝ խնդրելով գտնել և պատժել խուլիգաններին»,- տեղեկացնում են մետրոպոլիտենից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250