Այլ

Ադրբեջանում ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 55 մարդ

WRed 791 դիտում
Ադրբեջանում ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 55 մարդ

Բաքվում Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ փետրվարի 16-ին բողոքի ակցիա է նախաձեռնել, ինչի հետևանքով մի շարք մարդիկ են բերման ենթարկվել, որոնց թվում կան նաև պատգամավորի թեկնածուներ։

 

Վերջիններս ավելի վաղ բողոք էին ներկայացրել խորհրդարանական  ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների վերաբերյալ։

ԿԸՀ շենքի բոլոր մուտքերը փակած ոստիկանները, բոլորին բռնի ուժով նստեցրել են ավտոբուսները։

Ըստ «Մուսավաթ» կուսակցության տվյալների՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 55 անձ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250