Այլ

Չինաստանում հերքել են կորոնավիրուսի պատճառով հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի մահվան լուրը

WRed 812 դիտում
Չինաստանում հերքել են  կորոնավիրուսի պատճառով հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի մահվան լուրը

Չինական Հուբեյ նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավարը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե Ուհան քաղաքի ժամանակավոր հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը մահացել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ բժիշկ Լյու Չժիմինն իրականում ողջ է, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շատ ծանր վիճակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնը, մահացել է ժամանակավոր հիվանդանոցներից մեկի ղեկավար Լյու Չժիմինը:

«COVID19-ով վարակված, Ուչան հոսպիտալի տնօրեն Լյու Չժիմինը մահացել է փետրվարի 17-ին: Նա բժշկական հաստատության առաջին ղեկավարն է, որը մահացել է կորոնավիրուսի հետևանքով»,- գրել էին չինական լրատվամիջոցները:

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1770 մարդ, նրանցից 1696-ը՝ Հուբեյ նահանգում: Ընդ որում՝ հիվանդանոցներում են 58 հազար մարդիկ, նրանցից 8 հազարը ծանր վիճակում են, իսկ ավելի քան 1700-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի քան 6.5 հազար վարակված բուժվել է: Փորձագետները վստահեցնում են, որ համաճարակի գագաթնակետն արդեն անցել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250