Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով․ վարչապետ
«Մարտի 1-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տեսանյութ հուշարձանի մասին, որը կտեղադրվի՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի։
[1959b20c42d05f1e42b404d98495eb26.jpg]
Վարչապետը մեկ այլ գրառման մեջ նշել է. «Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է: Սիրով կնվիրեմ բոլորիդ»:
[bc347f6d9dc2cf1403d1524fb7acf4aa.jpg]
Եվս մեկ գրառման մեջ էլ լուսանկար է տեղադրել ու հարցրել քաղաքացիներին. «Իսկ հետաքրքիր է՝ երեք տարբերակներից ո՞րն եք ավելի շատ հավանում»։
[9597e31311795beda93aa8753eadf062.png]
Եվ այս վերջին գրառումն էլ դարձել է քննարկման թեմա: armdaily.am-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հանրաքվեի քարոզարշավին «Այո»-ի պաստառներից մեկը: Մեկ այլ գրառմամբ էլ վարչապետը երեք տարբեր գույների պաստառներ է հրապարակել՝ ցանկանալով պարզել՝ երեք տարբերակներից ո՞րն են ավելի շատ հավանում օգտատերերը: Վարչապետի աչքից, սակայն վրիպել է, որ պաստառը պարունակում է տառասխալ: Ոչ թե «հեղափոխությանը ասում եմ այո», այլ «Հեղափոխությանն ասում եմ այո»: Վարչապետի հրապարակած լուսանկարներում ձայնավորից առաջ ոչ թե բաղաձայն է օգտագործվել, այլ կրկին ձայնավոր: Նշենք, որ նման սխալի դեպքում քննություններում միավոր են հանում: Ուղղեք տառասխալը, քանի դեռ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը չի նկատել այն»: