Պատահարներ

Գորիսում հոսանքահարվելու պատճառով 17-ամյա պատանի է մահացել

WRed 219 դիտում
Գորիսում հոսանքահարվելու պատճառով 17-ամյա պատանի է մահացել

Մայիսի 1-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին տեղի ուժերով իջեցրել են տանիքից:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից